Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գեղարքունիքի մարզի երիտասարդները մասնակցում են համայնքային ինքնակառավարման աշխատանքներին

Գեղարքունիքի մարզի երիտասարդները մասնակցում են համայնքային ինքնակառավարման աշխատանքներին
01.12.2014 | 12:30

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ, Սարուխան, Նորատուս, Գեղարքունիք, Լճափ, Հայրավանք, Ծաղկաշեն, Բերդկունք, Ծովազարդ, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների երիտասարդների շրջանում օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվեց «Երիտասարդական տեղական ինքնակառավարում» ծրագիրը: Այն իրականացրեց «Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Կազմակերպության կամավորների կողմից իրականացված հարցումները պարզել էին տալիս, որ նշված համայնքներից շատերում բնակիչները չեն օգտվում օրենքով սահմանված իրենց իրավունքներից եւ ամբողջությամբ չեն մասնակցում համայնքի կառավարմանը: Օրինակ՝ չեն մասնակցում ավագանու նիստերին, ծանոթ չեն համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների ընդունած որոշումներին, բյուջեի պլանավորման ժամանակ չեն ներկայացնում որեւէ հիմնախնդիր:
Ուստի ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ հատկապես երիտասարդության՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատանքներում մասնակցության աստիճանի բարձրացման առումով: Մասնավորապես թիրախ 11 համայնքերում ձևավորվել են երիտասարդական 12 հոգանոց խմբեր, որոնք գնահատել են համայնքների կարիքները, մասնակցել ավագանու նիստերին, հանդես եկել առաջարկություններով:
«Երիտասարդական տեղական ինքնակառավարում» ծրագրի ղեկավար Տիգրան Հովակիմյանը նկատեց, որ ՏԻՄ համակարգի ձեւավորումը մեծապես նպաստում է հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների զարգացմանն ու շեշտեց. «Դրա կարևոր բաղադրիչներից է քաղաքացիների, հատկապես երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարման: Ծրագրի սկզբում կային համայնքներ, որտեղ այնքան էլ չէին կարևորում երիտասարդների և բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բայց հետո իրենք էլ հասկացան, որ երիտասարդներն իրենց մասնակցությամբ ինչ-որ կերպ փորձում են նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»:
Ծրագրի շրջանակներում 11 համայնքներում ձևավորված 12 հոգանոց խմբերում՝ շուրջ 135 երիտասարդի շրջանում, կազմակերպել է քառօրյա դասընթաց`«Տեղական ինքնակառավարում» եւ «Համայնքի կարողությունների զարգացում» թեմաներով: Այնուհետև երիտասարդները հանդիպել են համայնքի բնակիչների հետ, գնահատել գոյություն ունեցող խնդիրները և ներկայացրել ավագանու նիստում: Մասնակցել են նաև համայնքի բյուջեի, քառամյա զարգացման ծրագրի մատչելի տարբերակի մշակման գործընթացին. արդյունքում համայնքի բյուջեից հատկացումներ կլինեն 2015-ին երիտասարդների նախաձեռնությամբ կազմակիերպվելիք միջոցսռումներին: Նաև տպագրվել և բնակիչների շրջանում տարածվել են «Ինչո՞ւ եւ ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը» տեղեկատվական թերթիկներ: Համայնքում տեղի են ունեցել նաև հանրային քննարկումներ: Ծրագրի ղեկավարը, խոսելով արդյունքներից, նշեց. «Երբեմն խնդիրներն առաջանում են ոչ իրազեկվածությւան, ոչ ճիշտ ներկայացվածության պատճառով: Այնինչ համայնքի ղեկավարներն իրենք էլ արդեն սկսել են զգալ երիտասարդների մասնակցության դերն ու կարիքը: Մյուս կողմից երիտասարդներն էլ չունենալով այլ զբաղմունք՝ փորձում են իրենց առօրյան հագեցած դարձնել համայնքի կառավարման գործում մասնակցությամբ»:
Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքերում գոյություն ունեցող և երիտասարդների կողմից բարձրացված խնդիրներն արդեն ընդգրկվել են ավագանու օրակարգ. օրինակ տրանսպորտի խնդիրը, համայնքերում երիտասարդական միջոցառումների կազմակերպման պակասը և այլն:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ